Առողջապահություն 3.2010
Ախտորոշիչ և բուժական նոր կենտրոն
Հայտնի է, որ անոթային հիվանդությունները գնալով լայն տարածում են ստանում և ժամանակին ու ճիշտ ախտորոշումն է, որ հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ բուժում, իսկ ճիշտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ է ունենալ գերժամանակակից բժշկական տեխնիկա:
Ի ուրախություն մեզ, վերջերս Երևանի պետական բժշկական համալսարանի ղեկավարությունը հերթական անգամ հաճելի անակընկալ մատուցեց մեր ազգաբնակչությանն ու բշկական հասարակայնությանը: Այս անգամ առիթը տարածաշրջանային նշանակություն ունեցող ռադիոլոգիայի և ինտերվենցիոն նյարդաբանության կենտրոնի բացման արարողությունն էր, որին մասնակցում էին հանրապետության նախագահ Ս.Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գևորգյանը, ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյաննը, ՀՀ կրթության ու գիտության նախարար Ա.Աշոտյանը, ՀԲԸՄ նախագահ Պ.Սեդրակյանը, առողջապահության բնագավառի ճանաչված մասնագետներ, համալսարանի նախկին շրջանավարտներ:
Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գ.Քյալյանը ողջունելով բացման արարողությանը հրավիրված հյուրերին, նշեց, որ կենտրոնի ստեղծման գործում մեծ և անգնահատելի օգնություն է ցուցաբերել հայկական բարեգործական ընդհանուր միությունը ի դեմս նախագահ Պ.Սեդրակյանի և ազգային բարերարներ տեր և տիկին Նազարյանների: Ի դեպ, համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ կենտրոնն անվանակոչվել է բարերար Ն.Նազարյանի որդու, ճանաչված ռադիոլոգ Լ.Նազարյանի և նրա տիկնոջ անունով:
Կենտրոնը, որի կառուցման համար ծախսվել է 4,5 մլն ԱՄՆ դոլար, հագեցած է գերմանական և շվեյցարական գերժամանակակից բուժսարքավորումներով:
Նշված սարքավորումներով կկատարվի ինչպես սրտի, այնպես էլ ուղեղի ներանոթային ստենտավորում, իսկ ժամանակակից համակարգչային տոմոգրաֆի միջոցով կիրականացվի սրտի անոթների հետազոտություն, որը հնարավորություն կընձեռի ժամանակին հայտնաբերել և բուժել ախտահարված անոթները, խուսափելով բարդ վիրահատական միջամտություններից:
Կենտորնում գործող նյարդավիրաբուժական, ինտենսիվ թերապիայի բաժանմունքները և վիրահատարանը նույնպես հագեցած են անզգայացման և վերակենդանացման նորագույն սարքավորումներով:
Համալսարանական ախտորոշիչ կենտրոնում աշխատելու են մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են ԱՄՆ Ջորջիա նահանգի Մերսեր բժշկական համալսարանում, գերմանական Շարիտեի և Պոտսդամի, ինչպես նաև ավստրիական Գրացի կլինիկաներում:
Այս գործում մեծ է նաև համալսարանի նախկին շրջանավարտ, ամերիկաբնակ հայտնի նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանի աջակցությունը, ում օգնությամբ 3 տարում 14 մասնագետ է պատրաստվել ախտորոշիչ կենտրոնում աշխատելու համար: ՀԲԸՄ նախագահ Պ.ՍԵդրակյանը նշեց, որ այս նախաձեռնությունը մեկ անգամ ևս հաստատում է այն կապը, որը գոյություն ունի հայրենիքի և սփյուռքի միջև: Սփուռքահայությունը կգոյատևի, եթե հայրենիքը գոյատևի և հզորանա, և սփյուռքն իր համեստ միջոցներով միշտ կփորձի օգնել հայրենիքին և նրա իշխանությանը:
26.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ